Լիտվան Հարավային Օսիան Ցխինվալի շրջան կանվանի
Լիտվան հրաժարվում է օգտագործել «Հարավային Օսիա» տերմինը . Վրաստանում հայտարարել է Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսին:
Լիտվիայում Հարավային Օսիան այսուհետ կանվանեն Ցխինվալի շրջան: Այդ կերպ Լիտվան ցույց կտա, որ հարգում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Վրաստանում գտնվող լիտվական պատվիրակությանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի տնական գինի է հյուրասիրել, իսկ Լիտվայի վարչապետը նրան է նվիրել 15-րդ դարի մի փաստաթուղթ, որտեղ վրացական արքան համարվում է նաև Աբխազիայի թագավոր:
Հաջորդ տարի Լիտվան կղեկավարի Եվրամիությունը, և Սաակաշվիլին հույս է հայտնել, որ Վիլնյուսը կնպաստի իր երկիր ներգրավմանը Եվրոպական կառույցներում:









