Լևոն Զուրաբյանը Ռադմիլա Շեկերինսկայի հետ քննարկել է ընտրախախտումներին վերաբերող հարցեր
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հանդիպել է ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ:
Ըստ ՀԱԿ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ընթացքը, Ընտրական Օրենսգրքի խախտումների, դրանց արձանագրման ու կանխման հնարավորությանը վերաբերող հարցեր:









