Մակեդոնիայում ձերբակալվել են աղմկահարույց սպանություններ իրականացնելու մեջ կասկածվողները

23:21 • 01.05.12

Մակեդոնիայում այսօր ձերբակալվել է 20 մարդ, ովքեր բնութագրվում են որպես իսլամիստ ծայրահեղականներ և կասկածվում են 5 էթնիկ մակեդոնացու սպանության մեջ:


Սպանված 5 մակեդոնացիները գնդակահարվել էին ապրիլի կեսերին: Դեպքը տեղի էր ունեցել Սկոպյեից ոչ հեռու` Ժելեզարսկի լճի մոտ: Սպանվածներից 4-ը 20 տարեկան էին, հինգերորդը 45 տարեկան: Երիտասարդ տղաների ձեռքերը կապված էին մեջքի կողմում, իսկ դիակները շարված մեկը մյուսի վրա: Հինգերորդ սպանվածը հայտնաբերվել էր դեպքի վայրից 100 մետր հեռավորության վրա:


Սպանությունները էթնիկ բախումների և անկարգությունների պատճառ էին դարձել:


Մակեդոնիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ կասկածյալներին ահաբեկչության մեղադրանք կներկայացվի:


Ձերբակալվածների էթնիկ պատկանելության մասին տվյալներ չի հաղորդվում, սակայն, անցյալում, նախկին հարավսլավական հանրապետությունում բախումները տեղի էին ունենում մակեդոնացիների և ալբանացիների միջև: