Մալիում ընդհարումները շարունակվում են. կան զոհեր
Մալիի նախկին առաջնորդ Ամադու Տուրեի և ժամանակավոր կառավարության զինվորականների միջև ընդհարումները շարունակվում են, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Բախումները տեղի են ունեցել մայրաքաղաք Բամակոյի պետական հեռուստատեսության մերձակայքում, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է: Գրավվել է նաև մայրաքաղաքի օդանավակայանը:
Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ ընդհարումները վերսկսվել են այն բանից հետո, երբ ժամանակավոր կառավարության զինվորականները փորձել են ձերբակալել Ամադու Տուրեի թիկնազորի ղեկավարին:









