Նիկարագուայում հրաբուխի ժայթքման հետևանքով ազգային պարկում հրդեհ է բռնկվել

11:06 • 01.05.12

Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայից 23 կմ հարավարևմուտք Սանտյագո հրաբուխի ժայթքման հետևանքով  մոտակա ազգային պարկում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է vesti.ru կայքը:

 

Ազգային տարածքային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով` հրաբխի մերձակայքում գտնվող գյուղերի բնակիչները չեն տուժել:

 

Ժայթքման հետևանքով այրվել է 1.5 հեկտար մակերես: Պարկը ժամանակավորապես փակ է:

 

Սանտյագոն Նիկարագուայի գործող 6 հրաբուխներից մեկն է: