Բարաք Օբաման չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան

23:50 • 01.05.12

ԱՄՆ նախահագ Բարաք Օբաման այցելություն է կատարում Աֆղանստան, որի վերաբերյալ նախկինում չէր հայտարարվել: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:


Սպասվում է, որ Օբաման և իր աֆղանական գործընկեր Համիդ Կարզայը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրեն, որը Աֆղանստանից ամերիկյան զորքերի 2014թ. դուրս բերումից հետո, Քաբուլի և Վաշինգտոնի հարաբերությունները պետք է կարգավորի:


Օբաման ժամանել է Աֆղանստան ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն-Լադենի սպանության առաջին տարեդարձին: