Աշխարհի 26-ամյա չեմպիոնը հանկարծամահ է եղել
Լողի 2011 թ.-ի աշխարհի չեմպիոն նորվեգացի Ալեքսանդր Դալ Օենը հանկարծամահ է եղել սրտի նոպայից:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում` հերթական ուսումնավաժական հավաքի ընթացքում: Օենը երկար ժամանակ գտնվել է լողասենյակում, ինչն էլ անհանգստացրել է ընկերներին, իսկ ներս մտնելով նրանք գտել են մարզիկի անկենդան մարմինը:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել մարզիկի կյանքը:
Օենը 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, 2011 թ. աշխարհի չեմպիոն և Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն: Նորվեգիան նրան համարում էր Լոնդոնի օլիմպիական խաղերում չեմպիոնության հիմնական հավակնորդներից մեկը:









