ԵԱՀԿ–ն այս շաբաթ Հայաստան կուղարկի ավելի քան 70 դիտորդ
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունն այս շաբաթ Հայաստան կուղարկի ավելի քան յոթանասուն դիտորդների: Պատվիրակությունը, որի նպատակը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելն է, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան՝ Բելգիայից:
ԵԱՀԿ ԽՎ հաղորդակցության հարցերով տնօրեն Նիլ Սայմընը տեղեկացնում է, որ
ԵԱՀԿ գործող նախագահ և Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը հատուկ համակարգող է նշանակել է Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Դե Դոննեային, որն էլ պետք է ղեկավարի ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը:
Ի դեպ, Դե Դոննեան, ով եղել է Բրյուսելի նախկին քաղաքապետը, մասնակցել է մի շարք ընտրական դիտորդական առաքելությունների, այդ թվում եղել է Ուկրաինայում 2010թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալը:
«Հայաստանի աշխարհագրական դիրքը` գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, առավել մեծ ռազմավարական կարևորություն ունի տարածաշրջանում ժողովրդավարության առաջխաղացման տեսանկյունից: Այս տարվա նորարարական տեխնոլոգիաների կիրառումը` ներգրավելու քաղաքացիներին ընտրական գործընթացին, կրթելու ընտրողներին և խրախուսելու քաղաքացիական մասնակցությունը խոստումնալից զարգացում է»,-ասել է դե Դոննեան.
«Ես ակնկալում եմ առաջնորդել մեր պատվիրակությունը` դիտորդելու այս տարվա խորհրդարանական ընտրությունները, որոնք հուսով եմ` կդրսևորեն Հայաստանի ներուժը` կյանքի կոչելու ԵԱՀԿ առջև ստանձնած իր հանձնառությունները և ծառայելու որպես մոդել տարածաշրջանի հետագա ընտրությունների համար»:
«ԵԱՀԿ-ն կգնահատի Հայաստանի ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ հանձնառություններին` ամրագրված 1990 թ. Կոպենհագենի փաստաթղթում, որի տակ Հայաստանը ստորագրել է»:
ԵԱՀԿ ԽՎ հաղորդակցության հարցերով տնօրեն Նիլ Սայմընը տեղեկացնում է, որ Դե Դոննեան ԵԱՀԿ անունից հանդես կգա հետընտրական հայտարարությամբ երկուշաբթի` մայիսի 7-ին կայանալիք մամլո ասուլիսում:









