Ռեկորդային էքստրեմալ ցատկ է իրականացրել 104-ամյա կիպրուհին (տեսանյութ և լուսանկարներ)

01:19 • 01.05.12

Կիպրոսի բնակչուհի 104-ամյա Պեգգի Մաքելպայնը դարձել է մոլորակի ամենատարեց բնակիչը, ով պարապլանով թռիչք է իրականացրել: Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, տարեց կինը, ով երկու երեխա, չորս թոռ և երկու ծոռ ունի, թռիչք է իրականացրել 730 մ բարձրությամբ սարից:


«Ես վայելել եմ թռիչքի յուրաքանչյուր վայրկյան: Այն ավելի լավ է անցել, քան նախորդ անգամ: Ես, իհարկե, ցանկանում եմ այն կրկնել, մանավանդ եթե մի ռեկորդը որևէ մեկը գերազանցի», - պատմել է տարեց պարապլաներիստուհին:


Տարեց կինը, ով տեղաշարժվում է հաշմանդամասայլակի օգնությամբ, արդեն գրանցվել է Գինեսի գրքում, սակայն նրա նախորդ ռեկորդը գերազանցել էր 101-ամյա ամերիկացին:


Իր ներկայի ռեկորդը կինը նշել է շամպայնի գավաթով, սակայն դրանով կենսուրախ տատիկը չի սահմանափակվել, նա նախատեսում է բարելավել իր ռեկորդը:


Էքստրեմալ սպորտաձևերի սիրահար կինը պատմում է, որ մանկուց սիրել է բարձրություն և լավ հիշում է աէրոպլանով իր առաջին թռիչքը 1920-ականների վերջին, երբ այն կառավարում էր ավիացիայի պիոներներից Ալան Կոբեն:


Պեգգին նշում է, որ էքստրեմալ սպորտաձևերի նկատմամբ սերն իր մոտ ավելի է ուժեղացել 1980թ., երբ թոռները պատմել են «տարզանկայով» թռչելու հաճույքի մասին:

Safe: Peggy on the ground after her incredible leap into the unknown at the ripe old age of 104

Daredevil: Peggy, in the wheelchair, before her record-breaking leap into the sky

Peggy, in front of the parachute, sitting near the cliff-edge ready to go paragliding

Stirling-born Peggy riding tandem in the air in the skies of northern Cyprus where she lives

 Head for heights: Peggy McAlpine leapt from a 2,400ft peak in northern Cyprus