Ուկրաինայում պեդոֆիլների բանդա կազմակերպելու մեջ կասկածվող ռուսաստանցի է ձերբակալվել
Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, ով կասկածվում է ՌԴ տարածքում անձափահասների այլասերման մեջ: Եկատերինբուրգի բնակչի հետախուզման մեջ լինելու վերաբերյալ տեղեկությունները ստացվել են Սվերդլովի մարզի ոստիկանության վարչությունից, հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ձերբակալվածը, ում ազգանունը չի հաղորդվում, կասկածվում է հանցավոր խմբի կազմակերպման մեջ, որը զբաղվել է 16 տարեկանը չլրացած պատանիների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների կազմակերպման մեջ, նրանց ներգրավելով մարմնավաճառության մեջ: Ինչպես նաև, խումբը կազմակերպել է անչափահաս անձանց վաճառք նրանց հետագա սեռական շահագործման նպատակով:
Հանցավոր խմբավորման 5 անդամներից 3-ը 2006թ. Եկատերինբուրգի դատարանի առջև են կանգնել:
Մեղադրյալներից մեկը նախնական պահման կալանավայրում ինքնասպանություն է գործել, գործով անցնող ևս մեկ անձ, ով նախկինում դատապաշտպան է եղել, թաքնվել էր և նրա նկատմամբ որոնում էր հայտարարվել: Նա ձերբակալվել է Սիմֆերոպոլի օդանավակայանում ապրիլի 29-ին:
Ներկայում որոշվում է նրա կալանքի և ՌԴ ոստիկանությանը փոխանցման հարցը:









