Եթե ընտրությունները կեղծվեն՝ «Ժառանգությանն» ու ժողովրդին կտեսնեք հրապարակում. Րաֆֆի Հովհաննիսյան (լուսանկարներ)
«Ազատության» հրապարակում մինչ կմեկնարկեր «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած «Համերգ-հաղթահավաքը», կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե նախորդ 20 տարիների նման կեղծվեն ընտրությունները, ապա «Ժառանգությունն» ու ժողովուրդը կգան հրապարակ և կպայքարեն հանուն ժողովրդավարության:
«Ես կարծում եմ, որ մի քանի օրից Հայաստանի համար լինելու է վերջին 20 տարիների ամենաճակատագրական ժամանակը: Մենք նախորդ հինգ տարիներին եղել ենք փոքրամասնություն, և մեր յոթ պատգամավորների կատարած աշխատանքը բոլորը շատ լավ տեսել են: Հիմա արդեն ժամանակն է, որ մենք լինենք մեծամասնություն և ձևավորենք կառավարություն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության նախագահը նշեց նաև, որ առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ ազատ և արդար ընտրությունների միջոցով կատարվի իշխանափոխություն:
Լուսանկարնը՝ Panarmenian Photo–ի









