Մադրիդի Ռեալը պատրաստ է 40 մլն եվրոյով վաճառել Իգուաինին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում քննարկել արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին և բրազիլացի կիսապաշտպան Կակային վաճառելու համար ստացվելիք բոլոր առաջարկությունները:
Իգուաինին վաճառելու մեկնարկային գինը կազմելու է 40 մլն եվրո, իսկ Կակայի դեպքում այդ գումարը կազմելու է 30 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է իսպանական հեղինակավոր Marca հանդեսը:
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իգուաինն անց է կացրել 32 խաղ և դարձել 21 գոլի հեղինակ, իսկ Կական` անցկացրած 26 խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»:









