Քրիշտիանո Ռոնալդուն չի բացառում, որ կարող է իտալական ակումբ տեղափոխվել

22:53 • 01.05.12

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուն արտահայտվել է իտալական ակումբներից մեկը հնարավոր տեղափոխման կապակցությամբ, հաղորդում է «Կորեսպոնդենտ» պարբերականը:


«Ես հպարտ եմ, որ Ռեալի գույներն եմ պաշտպանում, և դրանից հաճույք են ստանում: Իսկ երբ հաճույք ես ստանում, էլ ինչո՞ւ պետք որևէ բան փոխես: Ես գոհ եմ, որ աշխարհի լավագույն ակումբում եմ: Իտալական մրցաշարին հարգանքով եմ վերաբերվում, սակայն այս պահին այն ինձ համար երրորդ տեղում է` իսպանականից ու անգլիականից հետո: Սակայն, հնարավոր է, որ գա ժամանակ երբ խաղամ «Ա Սերիայում»: Երբեք մի ասիր երբեք, ճի՞շտ է: Իտալիայում հռչակավոր ակումբներ կան` Ինտերը, Միլանը և Յուվենտուսը», - նշել է Ռոնալդուն: