Երկվորյակ աշտարակների տեղում կառուցվող Ազատության աշտարակը կլինի Նյու Յորքի ամենաբարձր երկնաքերը

09:20 • 01.05.12

Մանհեթենի երկվորյակ աշտարակների` Առևտրի համաշխարհային կենտրոնի տեղում կառուցվող Ազատության աշտարակը կլինի Նյու Յորքի ամենաբարձր շինությունը, հայտնում է Associated Press-ը: Ապրիլի 30-ին աշտարակի գագաթը լրացվել է պողպատե սյունյակով:


Երկվորյակ աշտարակները փլուզվել էին 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով: Ըստ պաշտոնական վարկածի՝ ահաբեկչությունն իրականացրել էին «Ալ Կաիդա» խմբավորման գրոհայինները, որոնք առևանգված United Airlines և American Airlines ավիաընկերությունների 2 ինքնաթիռներով մխրճվել էին երկնաքերերի մեջ:

 

Ազատության աշտարակը կլինի Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր երկնաքերը, որի բարձրությունը կկազմի 541 մ կամ 1.776 ոտնաչափ: 1.776-ը Բրիտանիայից Միացյալ Նահանգների անկախության հռչակման տարեդարձն է:

 

Երկուշաբթի երկնաքերի գագաթից եթեր էր դուրս եկել АВС հեռուստաալիքով հեռարձակվող Good Morning America ծրագիրը: