Սոմալիում մահապարտը խորհրդարանի պատգամավորների է պայթեցրել

20:44 • 01.05.12

Այսօր, Սոմալիում նվազագույնը 6 մարդ, ներառյալ երկրի խորհրդարանի 2 անդամ զոհ են գնացել մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունին, որը տեղի է ունեցել Դխուսամարեբ քաղաքում:


Պայթյունը տեղի է ունեցել պատգամավորների և զինվորականների` տեղի կառավարամետ աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ:


Նույն քաղաքում այս տարի ևս մեկ հարձակում էր իրականացվել իսլամիստների կողմից: Նախորդ հարձակումը իրականացրել էին «Շաբաբ» խմբավորման գրոհայինները և բազմաթիվ զոհեր էին գրանցվել: