Բաքվում այսօրվանից ռուսական արտադրության տաքսիներ չեն գործի

12:07 • 01.05.12

Բաքվում այսօրվանից ուժի մեջ է մտել առանց ABS համակարգի ու անվտանգության բարձիկների մեքենաները որպես տաքսի շահագործելու արգելքը, հայտնում է «Նովոստի-Ազերբայջան»-ը` վկայակոչելով Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը: Արգելքը վերաբերում է մասնավորապես ռուսական արտադրության մեքենաներին:

 

Խախտողները կտուգանվեն 100 մանաթով (1 մանաթը հավասար է 1 եվրոյի):

 

Ադրբեջանը, տաքսիների պարկի թարմացման շրջանակում, գնում է «լոնդոնյան տաքսիներ» (Չինաստանում արտադրված TX4 մեքենաներ, որոնք էլ կփոխարինեն խորհրդային մոդելներին):

 

Ներկայում, տրանսպորտի նախարարության տվյալներով, Բաքվում գործում է 1.000 «լոնդոնյան տաքսի»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 1.000 նման տաքսիների համար Ադրբեջանը կվճարի 26 մլն դոլար: Մինչև տարեվերջ այս թիվը կհասցվի մոտ 3.000-ի: