Պլաստիկ քարտից կարելի է գողանալ՝ պարզապես տիրոջ կողքով անցնելով
Անվտանգության ոլորտի մասնագետները ռադիոալիքային իդենտիֆիկացիայի ֆունկցիայով պլաստիկ քարտերի տերերին զգուշացնում են, որ նման քարտերը հեշտությամբ կարող են հասանելի դառնալ չարագործների համար՝ պարզապես նման քարտի տիրոջ կողքով անցնելով, հաղորդում է «Վեստի» պարբերականը:
Ռադիոալիքային իդենտիֆիկացումը հեշտացնում է քարտի հետ աշխատանքը, և հնարավորություն է տալիս առանց քարտը բանկոմատի մեջ տեղադրելու, նույնիսկ առանց դրամպանակից հանելու, գործողություններ իրականացնել:
«Խելացի» քարտը թույլ ռադիոազդանշան է բաց թողնում, որը կարող են չարագործները որսալ: Դրա համար նրանք ոչ շատ բարդ սարք պետք է ունենան, որը համացանցից կարելի է ընդամենը 15 դոլարով առնել: Հանցագործը կարող է քարտատիրոջ փողերը՝ կորզել պարզապես նրա կողքով անցնելով: Դրանից պաշտպանվելու ամենավստահելի և պարզ միջոցը, որն առաջարկում են մասնագետները, քարտը նրբաթիթեղի մեջ փաթաթելն է:









