Ամերիկուհուն ձերբակալել են սեփական շանը կծելու համար
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի բնակչուհի 19-ամյա Էնըլայզ Գարները ձերբակալվել է իր սեփական բուլդոգ ցեղատեսակի շան վրա հարձակվելու ու կծելու համար, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ գինովցած Գարները տուն է վերադարձլ ու վեճի բռնվել մոր հետ:
Բժիշկների հավաստմամբ` շան վրա ատամների 3 հետք է հայտնաբերվել: Գարները տուգանվել է 3000 դոլարով:









