«Թատրոն X» թատերական փառատոնը Շուշիում
Ապրիլի 30-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում բեմադրվեցին «Թատրոն X» թատերական փառատոնի ներկայացումները, այս մասին տեղեկանում ենք փառատոնի տարածած հաղորդագրությունից:
Փառատոնի շրջանակներում հանդիսատեսին ներկայացել են Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասանական կազմը:
Ներկայացվել են «Հարության ժամանակը» բեմադրությունը՝ ըստ Ռոբերտ Եսայանի համանուն գրքի, և Հովհաննես Թումանյանի «Թռչուն ընկեցիկ» տիկնիկային ներկայացումը:
Հիշեցնենք, որ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը վերստեղծվել է 2008թ. հունվարին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրող ռեժիսորն է ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը:










