Տեղի ունեցավ կենդանաբանական այգու տարեշրջանի բացումը
Այսօր տեղի ունեցավ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը, որին ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ասաց, որ ինքն ամեն տարի մայիսի 1-ին երեխա ժամանակ եկել է կենդանաբանական այգի:
«Չեմ հիշում առաջին անգամ, երբ եմ եկել կենդանաբանական այգի, սակայն ամեն տարի մայիսի 1-ին միշտ գալիս էինք»,- ասաց Տարոն Մարգարյանը, նշելով, որ երբ ինքն այցելում էր կենդանաբանական այգի, այն ժամանակ այգին այնքան էլ բարեկարգված չէր:
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ասաց, որ առաջիկա հինգ տարիներին այգին պլանավորել է կատարել մի շարք աշխատանքներ, և տեղում տարվելու են էկոլոգիական դասընթացներ՝ մանուկների համար:
«Շաբաթական երկու անգամ տարվելու են անվճար դասընթացներ երեխաների համար էկոլոգիական հարցերին վերաբերյալ»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը:
Այսօր այգում երեխաներին դիմավորեցին հեքիաթների բարի հերոսներ Միկի Մաուսը, Սպունգ Բոբը և երեխաների համար այլ սիրելի կերպարներ, իսկ տիկնիկային ներկայացումները կշարունակվեն մինչև 16:00-ն:
Վերջին մեկ տարվա ընթացքում այգու այցելուների թիվն աճել է: 2009թ. այգին ունեցել է 135 հազար այցելու, 2010-ին 92 հազար, իսկ 2011թ. այգու այցելուների թիվը հասել է 316 հազարի:









