Աֆղանստանի և ԱՄՆ-ի նախագահները համաձայնագիր են ստորագրել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և իր աֆղանցի գործընկեր Համիդ Քարզայը երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է BBC գործակալությունը:
Ստորագրված փաստաթուղթը վերաբերում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի 2014թ. դուրս բերումից հետո երկրների միջև հարաբերություններին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. «Աֆղանստանի ժողովրդին դժվար օրեր են սպասվում, սակայն աֆղան ժողովուրդն իր ձեռքն է վերցնում իր ապագայի կերտումը»: Նա նաև խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Աֆղանստանին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Օբաման չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան:









