Հայաստանն աշխարհի 4-րդ «արատավոր» երկիրն է

16:17 • 02.05.12

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությունը հրապարակել է օրինական ու ապօրինի թմրանյութերի, խաղամոլության, ալկոհոլի նկատմամբ աշխարհի տարբեր երկրների բնակիչների հակվածության վարկանշային աղյուսակը:

 


Ինչպես հայտնում է Ihned.cz-ը, «արատավորության» վարկանշային աղյուսակը 100 հնարավորից 68,94 բալով ու տարբեր կատեգորիաներում «նվաճումների» արդյունքներով գլխավորել է Չեխիան: Չեխերն առաջինն են ալկոհոլի, 2-րդը` թմրանյութերի օգտագործման, 5-րդը` ծխախոտի հակվածության, 12-րդը` մոլախաղերի առումով:

 

Չեխիային հաջորդում են Սլովենիան (62,50), Ավստրալիան(57,84): Հայաստանը 57.53 բալով չորրորդ տեղում է: Ուկրաինան 17-րդն է, Ռուսաստանը` 20-րդը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: