Բրազիլական բանտից թունելով փախուստի է դիմել 33 կալանավոր

09:13 • 02.05.12

Բրազիլիայի Մատու Գրոսու նահանգի բանտերից մեկից ստորգետնյա թունելի միջով փախուստի է դիմել 33 կալանավոր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Սինոպ քաղաքի ռազմական ոստիկանության պետ Աուրելիո Վիլաշ Բոաշին:

 

Բրազիլական Segunda-ի համաձայն`թունելը եղել է 30 մ երկարությամբ ու 70 սմ լայնությամբ, ավելին, այն լուսավորված է եղել ու համալրված օդափոխության համակարգով: Բոաշի խոսքով` թունելի կառուցումն ու կալանավորների փախուստը հնարավոր են դարձել բանտի աշխատակիցների թերի աշխատանքի շնորհիվ:

 

«Հնարավոր է` աշխատակիցները լավ չեն հետևել կալանավորներին, քանի որ փորված թունելի հողը պարկերով դրված է եղել նրանց մահճակալների տակ»,- ասել է ոստիկանը:

 

Մինչ այս պահը փախուստի դիմած կալանավորներին հայտնաբերելու փորձերն արդյունք չեն տվել, ձերբակալվել է նրանցից միայն մեկը: Տարվում է հետաքննություն: