Կահիրեում բախումների հետևանքով 5 մարդ է զոհվել

12:32 • 02.05.12

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում` Պաշտպանության նախարարության շենքի մոտ, այսօր առավոտյան տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է Reuters-ը:

 

Ականատեսների խոսքով` վաղ առավոտյան անհայտ անձանց մի խումբ հարձակում է գործել ՊՆ շենքի մոտ անժամկետ բողոքի ակցիա անցկացնող մասնակիցների վրա: Նրանք քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր են նետել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ:

 

Վերջին օրերին Աբբասիա շրջանը շարունակում է մնալ նախագահական մրցապայքարից հեռացված իսլամիստ Հազեմ Սալահ Աբու Իսմայիլի կողմնակիցների ու անհայտ երիտասարդների միջև անկարգությունների էպիկենտրոնը: