Հոլանդացիները սպառնում են բոյկոտել Եվրո-2012-ը
Հոլանդիայի իշխանությունները ու թագավորական ընտանիքի անդամնեը հայտարարել են, որ չեն այցելի «Եվրո-2012»-ի հանդիպումներին, եթե Ուկրաինայի իշխանությունները չբարելավեն երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտային պայմանները:
Այս մասին հայտարարել է Հոլանդիայի արտգործնախարար Ուրի Ռոզենտալը:
«Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլի խմբային մրցաշարում Հոլանդիան իր բոլոր 3 խաղերն էլ անցկացնելու է Խարկովում:









