Վաղարշապատում ջրանցքի մեջ հայտնաբերվել է 30-35 տարեկան տղամարդու դի

15:22 • 02.05.12

Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 14.30–ին անհայտ քաղաքացուց Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի մոտ գտնվող ջրանցքում մարդ է խեղդվել։

 

Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ–մայոր Արամ Զախարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել մոտ 30-35 տարեկան տղամարդու դին։

 

Տեղում է նաև Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ։ Այս պահին Ոստկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու համար ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը։ Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։