Greenpeace-ի ակտիվիստները Royal Dutch Shell-ի դեմ Հելսինկիում են պայքար ծավալել

01:36 • 02.05.12

Greenpeace միջազգային կազմակերպության 20 ակտիվիստներ երեքշաբթի ձեռնաշղթաներով իրենց կապել են Royal Dutch Shell նավթային ընկերության սառցահատ նավին, որը կանգնած է Հելսինկիի նավահանգստում: Նրանք այդկերպ փորձել են խոչընդոտել Ալյասկայի ափերի մոտակայքից նավթի արդյունահանման ընկերության ծրագրերին, հաղորդում է Bloomberg գործակալությունը:


Shell-ը վարձակալել է Ֆինլանդիայի կառավարությանը պատկանող Nordica սառցահատը արկտիկական հանքավայրերի շահագործման համար:


«Նավթային ընկերությունները շատ լավ գիտեն, որ եթե Ալյասկայի ափերի մոտ նավթի արտահոսք տեղի ունենա, ապա շրջակա միջավայրին հսկայական և չվերականգնվող վնաս կհասցվի», - ասվում է «կանաչների» հայտարարության մեջ:


Shell-ի և ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները իրենց հերթին հայտարարել են, որ ամեն բան նախաձեռնել են հանքավայրերի շահագործման անվտանգության ապահովման համար: