Հունգարիայի նոր նախագահը Եվրախորհրդարանի պատգամավոր Յանոշ Ադերն է
Հունգարիայի նոր նախագահ է դարձել Եվրախորհրդարանի 52-ամյա պատգամավոր Յանոշ Ադերը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Գաղտնի քվեարկության արդյունքում, Ադերի օգտին է քվեարկել խորհրդարանական սահմանադրական մեծամասնության երկու երրորդը:
«Ադերը կարող է ապահովել ազգաբնակչության անվտանգությունն ու կայունությունը»,- դեռ նրա թեկնածությունն առաջադրելիս ասել էր վարչապետ Վիկտոր Օրբանը:
Յանոշ Ադերը Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2009թ.-ին:
Հունգարիայի նախկին նախագահ Փալ Շմիթը հրաժարական էր տվել իր դոկտորական ատենախոսության հետ կապված սկանդալից հետո: Բուդապեշտի Զեմելվայսի համալսարանի տնօրինությունը զրկել էր նրան դոկտորական աստիճանից` դեռ 1980-ականներին բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Գերգիևի գիտական աշխատանքի գրագողության համար:









