Ռյազանի դեռահասների ուղղիչ աշխատանքային գաղութում մոտ 1000 աղջիկ հացադուլ է հայտարարել

12:34 • 02.05.12

ՌԴ իրավապահ մարմինները հաղորդել են, որ Ռյազանի դեռահասների ուղղիչ աշխատանքային գաղութում զանգվածային ծեծկռտուք է եղել ու մոտ 1000 բանտարկյալ հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Այդուհանդերձ, Պատիժների իրականացման դաշնային ծառայությունից հերքել են այդ լուրը:

 

«Гулагу.НЕТ» դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատակցի հավաստմամբ` ապրիլի 27-ին քրեակատարողական հիմնարկում աղջիկների միջև վեճ է բռնկվել:

 

Ամենայն հավանականությամբ` հացադուլի պատճառ է դարձել ապրիլի 26-ին հայտարարված` քրեակատարողական հիմնարկի ղեկավարի փոփոխությունը:

 

«Մենք այդ միջադեպի մասին պատմել ենք Ծառայությանը, այս պահի դրությամբ ոչ ես, ոչ էլ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերության այլ ներկայացուցիչ չի կարող մոտենալ հիմնարկին. բոլոր ճանապարհները արգելափակել են քաղաքացիական հագուստով մարդիկ»,- ասել է «Гулагу.НЕТ»-ի ներկայացուցիչ Իգոր Ադամովիչը:

 

Նշվում է, որ Ռյազանի ուղղիչ աշխատանքային գաղութում պահվում են 14-ից 18 տարեկան դեռահաս աղջիկներ: