Մոսկվայում փոթորիկը ծառեր է տապալել. կան վիրավորներ

11:34 • 02.05.12

Մոսկվայում փոթորիկը տապալել է 148 ծառ, գովազդային վահանակներ ու վնասել 16 շինության տանիք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային վարչությանը:

 

Ըստ գործակալության` տապալված ծառերն ընկել են մի կնոջ ու տղամարդու վրա: Տուժածները հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: