76-ամյա իտալացին խեղդել է կնոջը անընդհատ փնթփնթալու համար

11:47 • 02.05.12

Իտալիայի Կունեո քաղաքի 76-ամյա բնակիչ Վիտորիո Նինոտոն խեղդամահ է արել իր 82-ամյա կնոջը անընդհատ փնթփնթալու համար, գրում է Daily Mail-ը:

 

Թոշակառուն ոստիկանական բաժանմունքում խոստովանել է իր մեղքը և ասել, որ այլևս ի վիճակի չի եղել դիմանալ կնոջ անվերջ նկատողություններին և փնթփնթոցին:

 

«Մենք 27 տարի միասին էինք ապրում և կինս անդադար բողոքում էր ինձանից և անհիմն մեղադրանքներ ներկայացնում, թե իբր ես գողանում եմ իր թոշակը և սիրուհի ունեմ: Ես պարզապես ի վիճակի չէի դիմանալ այդ ամենին»,- նշել է Նինոտոն:

 

Նախորդ տարվա ընթացքում Իտալիայում զգալի աճել է ընտանեկան բռնությունների հետևանքով տեղի ունեցած սպանությունների թիվը: