Իզմիրում մեկ օրում 10-ից ավելի ցնցումներ են գրանցվել
Թուրքիայի Իզմիր քաղաքում անցած գիշեր 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են 2.2-ից մինչև 3.3 մագնիտուդ ուժգնությամբ 10 հետցնցումներ:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, այսօր առավոտյան Իզմիրում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել:
Ցնցումները զգալի է եղել նաև հարակից շրջաններում և բնակչության շրջանում խուճապի պատճառ է դարձել: Զոհեր և ավերածություններ չկան:









