5 օր բանտախցում փակված ամերիկացին սովից կերել է սեփական ակնոցը
Սան Դիեգո քաղաքում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի ուսանող 24-ամյա Դենիել Չոնգը ստիպված է եղել առանց սննդի, ջրի և սանհանգույցի 5 օր բանտարկված մնալ, գրում է The Guardian-ը:
Թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցները Չոնգին և ևս 8 կասկածյալների թմրանյութ թաքցնելու մեղադրանքով ձերբակալել էին: Համոզվելով, որ երիտասարդն անմեղ է, նրան խոստացել են շուտով բաց թողնել և մեքենայով տուն հասցնել: Սակայն ոստիկանները մոռացել են իրենց խոստումը և Չոնգին 5 օր թողել բանտախցում: Երիտասարդը ծարավին դիմանալու համար ստիպված է եղել խմել սեփական մեզը, իսկ սովի զգացումն այնքան անհաղթահարելի է եղել, որ նա կոտրել է իր ակնոցը և կուլ տվել ապակիները:
Հինգ օր անց ոստիկանները վերջիվերջո հիշել են Չոնգի մասին: Երիտասարդն անմիջապես հոսպիատալացվել է ջրազրկման և ապակու բեկորներ կուլ տալու հետևանքով կտրտված թոքերը բուժելու նպակակով:
Վարչության խոսնակը ներողություն է խնդրել Չոնգից և ասել , որ «այդ ամենն ուղղակի պատահական է տեղի ունեցել»:
Այժմ տուժած երիտասարդը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դաշնային իշխանությունների դեմ:









