Ջեսիկա Սիմպսոնը մայր է դարձել
Ամերիկյան երգչուհի Ջեսիկա Սիմպսոնը երեքշաբթի դուստր է ունեցել, հաղորդում է «Ասոշիեյթիդ Փրեսս» գործակալությունը` հղում կատարելով լրագրող Լոուրեն Աուսլանդերին (Lauren Auslander):
Նորածին աղջիկը Սիմպսոնի և իր ամուսնու` Էրիկ Ջոնսոնի առաջին երեխան:
Մոտ 4 կգ քաշով ծնված աղջկա անունը Մաքսվել Դրյու Ջոնսոն (Maxwell Drew Johnson) են դրել: Մաքսվելը Ջոնսոնի երկրորդ անունն ու իր մոր նախաամուսնական ազգանունն է, իսկ Դրյուն` Սիմպսոնի մոր նախաամուսնական ազգանունն է:
«Մենք այնքան շնորհակալ ենք այն սիրո, աջակցության և աղոթքների համար, որոնք մենք ստանում էինք», - հայտարարել է 31-ամյա Սիմպսոնը նման գրառում կատարելով իր կայքում:









