Կրեմլում գրասենյակներ կկառուցվեն
Ռուսաստանի Դաշնության նախագահի գործերի կառավարման վարչությունը Մոսկվայի սրտում նոր շինարարություն է սկսում: Երեք տարվա ընթացքում չինովնիկները մտադիր են նորացնել Կրեմլի 14-րդ մասնաշենքը` կառուցելով այնտեղ ավելի քան 20 հազ քմ գրասենյակային ու կոմունալ- պահեստային տարածքներ, հայտնում է РБК-daily-ն:
Նոր նախագիծը դեռ անցյալ տարի` «Եդինայա Ռոսիա» կուսակցության սեպտեմբերյան համագումարից անմիջապես հետո, արժանացել էր վարչապետ Վլադիմիր Պուտինի հավանությանը: Իսկ արդեն նոյեմբերին նա ստորագրել է համապատասխան որոշումը:
Փաստաթղթի համաձայն` վերակառուցված կորպուսի ընդհանուր մակերեսը կլինի 69.100 քմ, իսկ նախագծի իրականացման համար կծախսվի 8.4 մլրդ ռուբլի:









