Մեքսիկայում 6.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09:40 • 02.05.12

Մեքսիկայի հարավարևմտյան հատվածում`Գվատեմալայի հետ սահմանին, 6.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը:

 

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության հաղորդմամբ` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սուչիատե քաղաքից 82կմ հեռավորության և 43կմ խորության վրա:

 

Երեկ 5.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել մայրաքաղաք Մեխիկոյից 210կմ հեռավորության վրա: