ԲՀԿ-ն չէր էլ կարող ժամանակին պատկերացնել, որ ընտրացուցակներն այսքան խայտառակ կլինեն. Նաիրա Զոհրաբյան

11:46 • 02.05.12

Լուսանկարը` Panarmenian-ի

 

«Ֆեյսբուքներում և տարբեր սոցիալական ցանցերում իրենց ողջ գիտակցական օրն անցկացնող պաշտոնյաներին և տարբեր «կալիբռի» գործիչներին ուզում եմ կրկին հիշեցնել, որ ԲՀԿ-ն ինքն է որոշում, թե որ պահին, որ քաղաքական գործընթացն է ճիշտ և տեղին»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախընտրական շտաբի ներքին քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն պնդումներին, որ ԲՀԿ-ն ԱԺ-ում դեմ քվեակելով Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածներին՝ այսօր միասնական շտաբի շրջանակներում միացել է ՀՅԴ պատգամավորներին՝ դիմելով ՍԴ՝ վիճարկելու իրենց իսկ ընդունած որոշումը:

 

«ԲՀԿ-ն չէր էլ կարող ժամանակին պատկերացնել, որ ընտրացուցակներն այսքան խայտառակ կլինեն, ուստի այո, այս պահին իրապես հրամայական է , որպեսզի ընտրացուցակները հրապարակվեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նաև Կրթության և գիության նախարար Արմեն Աշոտյանն էր ֆեյսբուքյան էջում անդրադարձել այս հարցին մասավորապես նշելով. «ԲՀԿ և ՀՅԴ երեսուն պատգամավորների ստորագրությամբ միասնական շտաբը դիմել է ՍԴ, վիճարկելու Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածների սահմանադրականությունը: Ստորև բերված հղումով կարող եք ծանոթանալ, թե ինչպես են մեկ տարի առաջ քվեարկել ԲՀԿ պատգամավորները նույն ԸՕ օգտին:

http://parliament.am/register.php?do=bulletin&ID=4443


Հուսանք, որ նոր խորհրդարանում հայտնված պատգամավորները գոնե իրենց համահեղինակած և դրական քվեարկությամբ ընդունված օրենքների սահմանադրականության վրա այլևս չեն կասկածի»: