ԼՂՀ նախագահը՝ Յուրի Խաչատուրովին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

13:32 • 02.05.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

 

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանը մայիսի 2-ին ստորագրել է հրամանագիր՝ Հովհաննես Գրիգորյանին ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին, դադարեցնելով նրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: