«Օսկարի» մրցանակաբաշխության կինոթատրոնի անվանումը կրկին փոխվել է

10:50 • 02.05.12

Լոս Անջելեսի հեղինակավոր կինոթատրոնը, որտեղ ամեն տարի տեղի է ունենում «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը, կրկին վերանվանվել է, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

 

«Կոդակ» կոչվող կինոթատրոնը վերջերս անվանվել էր «Հոլիվուդ Հայլանդ Սենթր», սակայն այժմ այն կրում է «Դոլբի» անունը:

 

«Օսկար»-ի մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են, որ առաջիկա 20 տարիներին աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը կանցկացվի «Դոլբի» կինոթատրոնում, որը հագեցած կլինի նոր հնչյունային սարքավորումներով: