Նյու Յորքում ձերբակալվել է «Գրավիր Ուոլ Սթրիթի» 30 ակտիվիստ

09:22 • 02.05.12

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է մայիսմեկյան երթի դուրս եկած «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման 30 ակտիվիստի, հայտնում է The New York Times-ը:

 

Իրավապահների համաձայն` ակտիվիստները ձերբակալվել են հանրության առջև անպատշաճ վարքագծի ու ոստիկանությանը չենթարկվելու համար:

 

Աշխատավորների համերաշխության օրը շարժումը նմանատիպ ակցիա է անցկացրել նաև Կալիֆորնիայում, մասնավորապես` Օքլենդում (անցյալ տարի այստեղ են տեղի ունեցել շարժման ու հակակապիտալիստական շարժման ներկայացուցիչների ու ոստիկանության միջև առավել զգալի բախումները), որտեղ ձերբակալվել է նվազագույնը 9 մարդ:

 

Ինչպես հաղորդում է The San Francisco Chronicle-ը, իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ: