Փոլ Սեզանի նոր գտնված կտավը վաճառվել է 19մլն դոլարով

11:24 • 02.05.12

Աշխարհահռչակ ֆրանսիացի նարիչ Փոլ Սեզանի վրձնին պատկանող հազվագյուտ կտավը`«Թղթախաղ խաղացողը», Նյու Յորքի Christie's աճուրդում վաճառվել է 19 մլն դոլարով, հաղորդում է Associated Press-ը:

 

Ջրաներկով արված կատավը 60 տարվա անհետացումից հետո հայտնաբերվել էր անցյալ ամիս ԱՄՆ-ի Դալաս քաղաքի հայտնի կոլեկցիոներնեից մեկի տանը, ով ժառանգել էր այն իր հորից:

 

Կտավը, որտեղ պատկերված է Սեզանի տան պարտիզպանը, նկարչի հանրահայտ «Թղթախաղ խաղացողները» ջրաներկով արված նկարների շարքի մի մասն է և անհետացումից առաջ վերջին անգամ ցուցադրվել էր 1953թ.-ին Նյու Յորքի պատկերասրահում:

 

Կտավի մեկնարկային գինը 15 մլն էր:սե