Մոր հետ վեճի պատճառով` ադրբեջանցին ինքնահրկիզվել է
Ադրբեջանի Լյանքարան քաղաքում որդին վիճվել է մոր հետ, ինչից հետո ինքնահրկիզման փորձ է արել, հայտնում է SalamNews-ը:
40-ամյա Զուլֆուգար Քյազիմովի հարազատները հասցրել են ժամանակին մարել կրակը և տուժածին տեղափոխել հիվանդանոց: Տղամարդը հոսպիտալացվել է 2-3-րդ աստիճանի այրվածքներով: Նրա վիճակը ծանր է:
Մոր խոսքերով` մինչ ինքնահրկիզումը, որդին իր հետ վիճել է, ինչից հետո էլ դիմել է նման արարքի: Թե ինչ թեմայով են մայր ու որդի վիճվել, որը կարող էր ինքնասպանության հանգեցնել, չի հաղորդվում:









