Հալեպում կառավարական ուժերի 15 զինվոր է սպանվել
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ 15 սիրիացի զինվոր է սպանել Հալեպի մոտակայքում:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցները պնդել են, որ սպանված 15 զինծառայողներից երկուսը գնդապետ են:
Բախումների ընթացքում սպանվել են ընդդիմության երկու զինյալներ:
Այդ բախումները հերթական անգամ խախտել են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագծով հաստատված հրադադարը, որ ուժի մեջ էր մտել ապրիլի 12-ից:









