Կանադուհին շարժիչով զուգարանակոնքի ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Մոտոքրոսի Կանադայի նախկին չեմպիոն Ջոլին Վան Վյուգտը շարժիչով զուգարանակոնք վարելու արագության նոր աշխարհի ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Վերջերս ես ժամանել եմ Ավստրալիա և միանգամից անցել եմ գործի: Անչափ ուրախ եմ ռեկորդի համար»,- ասել է 31-ամյա Վյուգտը:
Էքստրեմալ սպորտի սիրահար մարզուհուն հաջողվել է շարժիչով զուգարանակոնքով 75կմ/ժ արագություն զարգացնել: Ավելի վաղ նա սահմանել էր մեկ այլ ռեկորդ` 68կմ/ժ:









