ԱՄՆ-ում մորմոններն ու մուսուլմանները շատացել են, կաթոլիկներն ու բողոքականները` նվազել

11:51 • 02.05.12

Կրոնների ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի սոցիոլոգները հրապարակել են զեկույց` 2000-2010թթ. ընկած ժամանակահատվածում ԱՄՆ բնակչության շրջանում կրոնական փոփոխությունների մասին, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Տվյալների համաձայն` ԱՄՆ-ում ավելացել է մուսուլմանների ու մորմոնների, միևնույն ժամանակ նվազել բողոքականների ու կաթոլիկների թիվը:

 

2010թ.-ին ԱՄՆ-ում բնակվել է իսլամի 2.6 մլն հետնորդ, այն դեպքում, որ 2000-ին մուսուլմանների թիվն ընդամենը 1 մլն էր: Միևնույն ժամանակ, առաջին անգամ Միջին Արևմուտքի նահանգների մեծ մասում ու Հարավի մի քանի նահանգներում մուսուլմանների թիվը գերազանցել է հրեաների թվին:

 

Սոցիոլոգ Դեյլ Ջոնսը, Չիկագոյում հրավիրված ասուլիում ներկայացնելով զեկույցի տվյալները, հայտնել է, որ մուսուլմանների աճին նպաստում է ներգաղթը:

 

Նրա խոսքով` ավելացել է նաև Վերջին օրերի սրբերի եկեղեցու կողմնակիցների` մորմոնների թիվը` նշված ժամանակահատվածում ավելանալով 45%-ով ու հասնելով 6.1 մլն-ի: Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետնորդ ներգաղթյալների թիվը 10 տարվա ընթացքում նվազել է 5%-ով (58.9 մլն մարդ):

 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բողոքականների թիվը նույնպես նվազման միտումներ ունի` բապտիստների թիվը նույն մակարդակի վրա է պահպանվել` 19.9 մլն մարդ, մեթոդականներինը` նվազել 4%-ով (9.9 մլն), լյութերականներինը` 18%-ով (4.2 մլն):

 

ԱՄՆ-ում բնակվում է մոտ 1 մլն բուդդայական, նրանց թիվն աճման միտումներ ունի:


Մոտ 158 մլն մարդ` բնակչության կեսից մի փոքր ավելին, իրեն չի դասում թվարկված ոչ մի կրոնի հետնորդ: