Մոսկվայում կրակել են հայ բանվորի վրա

15:25 • 02.05.12

Մոսկվայում երեկ ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կրակել է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  

 

Ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության` Էլեկտրոլիտնի անցումի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ, բանվորներին է մոտեցել հարբած մի տղամարդ ու կրակել նրանցից մեկի վրա, ապա դանակով հարված հասցրել ու փորձել փախուստի դիմել:

 

Տուժածը գտնվում է հիվանդանոցում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: