Կոտայքում թիվ 15 երթուղայինը կողաշրջվել է (լուսանկարներ)

21:34 • 11.08.12

Այսօր` օգոստոս-ի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20.00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Վաղարշակ Ղուլղազարյանը, վարելով «ԳԱԶԵԼ» մակնիշի 0995Տ համարանիշի թիվ 15` Կենտրոնական ավտոկայարան-Ջրվեժ երթուղին սպասարկող ավտոմեքենան, Ձորաղբյուր գյուղում` «Լճափ» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:


Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամ Ավետիս Թևոսյանի գլխավորությամբ:


Այս պահին ՃՈ աշխատակիցները փորձում են պարզել, թե արդյոք վթարի հետևանքով վիրավոր անձ կամ անձինք կա՞ն, թե՞ ոչ:


Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ երթուղայինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում. սակայն համապատասխանո՞ւմ է ասվածը իրականությանը, թե՞ ոչ, պետք է պարզի բժշկական փորձաքննությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի