Բանգլադեշում կայծակի հարվածից մզկիթում աղոթող 13 հավատացյալ է զոհվել
Բանգլադեշի գյուղերից մեկում կայծակի հարվածից մզկիթում աղոթող առնվազն 13 մուսուլման է զոհվել: Եվս 15-ը վիրավորվել են:
Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից 200 կմ հեռավորության վրա գտնվող Սարասուատիպուր գյուղում:
Զոհերի թվում է նաև մզկիթի իմամը: Քանի որ միջադեպը տեղի է ունեցել մուսուլմանների սուրբ ամսվա` ռամադանի ընթացքում, մզկիթը երեկոյան նամազի ընթացքում լեփ լեցուն է եղել:










