Կանադացի աթեիստը պնդում է, թե «Հայր մեր»-ի ընթերցումն իրեն բարոյապես վնասում է

22:04 • 11.08.12

Կանադայի Քիմբերլի քաղաքի բնակիչ Փիթեր Ֆերգյուսոնը դատի է տալիս տեղական իշխանություններն՝ պահանջելով դադարեցնել «Հայր մեր» աղոթքի ընթերցումը, որը սովորաբար կատարվում է շրջանային խորհրդի նիստից առաջ, գրում է Religion News Service-ը:


Ֆերգյուսոնը, որը համոզված աթեիստ է, հայտարարել է, որ մարզային վարչության նիստից առաջ աղոթքի ընթերցումը ոչ միայն խախտում է նրա սահմանադրական իրավունքները, այլ նաև ստիպում զգալ «տառապանքներ, խտրականություն, օտարացում, մերժում և կյանքից հաճույք ստանալու կորուստ»:



Ֆերգյուսոնը պահանջել է 5,000 դոլարին համարժեք փոխհատուցում՝ կրած բարոյական վնասի համար և դատավարության անցկացում՝ իր սահմանադրական իրավունքները խախտելու փաստով: