Լոս Անջելեսում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա

15:56 • 11.08.12

Միացյալ Նահանգներում Cessna 210 թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է Լոս Անջելեսի բնակելի թաղամասերից մեկի վրա, որի հետևանքով օդաչուն զոհվել է, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Ինքնաթիռն օդ է բարձրացել Սանտա-Մոնիկա քաղաքի օդանավակայանից, ինչից հետո օդաչուն հայտնել է օդանավում արտակարգ իրավիճակի մասին:

 

Ինչպես նշել է ԱՄՆ ավիացիոն ծառայության ներկայացուցիչ Իեն Գրեգորը, թաղամասի բնակիչներից ոչ ոք չի տուժել, քանի որ ինքնաթիռն ընկել է ճանապարհի վրա: Սակայն դեռ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը: